ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2016 17:40
Բռնվեցին գողացած իրերը ցանկապատից դուրս նետելիս
Հունիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Ջրվեժ գյուղի ամառանոցներում ծառայություն կատարելիս նկատել են 2 անծանոթի, ովքեր մի առանձնատան ցանկապատի վրայից դուրս էին նետում մետաղյա տարբեր իրեր:
1988 թ. ծնված Հակոբ Գ.-ն և 1980 թ. ծնված Ռաֆայել Գ.-ն բերման են ենթարկվել Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ նշված առանձնատան բակից և ձեղնահարկից փորձել են գողանալ փոցխ, մետաղյա կլոր ձողեր, անկյունակ, ոլորաձև մետաղյա ձող, հարթաշուրթ և այլ մետաղյա իրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ վնասի չափը և տուժողի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: