ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.04.2019 16:59
Բռնվեցին խանութից գողություն կատարելիս

Ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողները, ժամը 06.00-ին, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող խանութ-սրահից գողություն կատարելու պահին բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Զոհրաբ Զ.-ին (նախկինում 8 անգամ դատապարտված, 19.12.2018թ. համաներումով ազատված) և 1984 թ. ծնված Արմեն Մ.-ին (նախկինում 6 անգամ դատապարտված, 19.12.2018թ. կիրառվել է փորձաշրջան 2 տարի ժամանակով), իսկ խանութի դիմացից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ին (նախկինում 1 անգամ դատապարտված, 19.12.2018թ. համաներումով ազատված)՝ իր վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: