ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2018 16:45
Բռնվել է գողության պահին
Դեկտեմբերի 23-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ընկերության աշխատակից և հայտնել, որ գողություն կատարողի են բռնել:
Մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 05.00-ի սահմաններում, 1977 թ. ծնված Գրաֆ Ե.-ն (նոյեմբերի 6-ին ազատվել է համաներումով) տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրելով Արարատ քաղաքում գտնվող ընկերության թափոնների տարածքի մետաղալարը՝ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, գողություն կատարելու նպատակով, մտել են ընկերության տարածք, սակայն նկատվելով անվտանգության աշխատակիցների կողմից՝ փորձել են դիմել փախուստի, սակայն ցանկապատը հետ չանցած՝ Գրաֆ Ե.-ն բռնվել է, իսկ երկրորդը դիմել է փախուստի:
Անվտանգության երկու աշխատակիցները նրանց փախուստը կանխելիս հանդիպել են դիմադրության, որի ժամանակ ստացել են մարմնական վնասվածքներ:
Գրաֆ Ե.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: