ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2019 17:14
Բջջային հեռախոսը գողացած քաղաքացին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Հուլիսի 9-ին անհայտ անձը մտել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատասենյակներից մեկն ու գողացել բջջային հեռախոս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 31-ամյա մի քաղաքացի, որը հուլիսի 14-ին ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: