ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 16:56
Բջջայիններ կողոպտած անձը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.00-ին, Հալաբյան փողոցի մի բնակիչ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.10-ին, Մազմանյան 22/1 շենքի բակում, Հրանտ ներկայացած անձը զննելու և գնելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Քաղաքացուն պատճառվել էր 290.000 դրամի վնաս:
Բջջայինի բացահայտ հափշտակության մի դեպք էլ գրանցվել էր դեկտեմբերի 1-ին։ Ժամը 21.00-ին, կենցաղային տեխնիկայի խանութում աշխատող մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 17.00-ին, Նազարբեկյան 5 շենքի բակում, Հրաչ ներկայացած անձը իր աշխատած խանութից հեռախոս գնելու պատրվակով, խաբեությամբ իրենից վերցրել է «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի։ Քաղաքացուն պատճառված վնասը 839.000 դրամ էր:
Հանցագործությունները կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով, օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտները հնարավոր է կատարած լինի Խաչաղբյուր գյուղում հաշվառված, 24-ամյա Հրանտ Հ․-ն։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.50-ին, նա հայտնաբերվեց և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության բաժին:
Հարուցված քրեական գործերի շրջանակում, Հրանտ Հ․-ն ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: