ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.11.2017 12:30
Բերման ենթարկվեց բուքմեյքերական գրասենյակից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: