ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.09.2015 09:34
Բնակարանագողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին սրճարանի հետնամասում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Իսահակյան փողոցում գործող սրճարաններից մեկի հետնամասից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Միսակ Ա.-ն, որը սեպտեմբերի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով: