ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2015 12:17
Խուզարկություն բնակարանում
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1983 թ. ծնված Հայկ Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է նրա եղբոր`1986 թ. ծնված Հարություն Մ.-ի կողմից ապօրինի պահվող նռնակի 2 պայթուցիչ, 1 սվին դանակ, 5,45 մմ տրամաչաձի 3.585 և 7,62 մմ տրամաչափի 44 փամուշտ ու 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտի 2 պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: