ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.03.2019 14:48
Բնակարանից բջջային հեռախոս էին գողացել. կասկածյալը հայտնաբերվել է
Փետրվարի 26-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 13.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական բաժնի ծառայողները համատեղ պարզել են, որ գողությունը կատարել է 1973 թ. ծնված Արման Ա.-ն, որը մարտի 24-ին, ժամը 13.00-ին, Մինաս Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արման Ա.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: