ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2019 11:22
Ոստիկանները բերման ենթարկեցին բնակարանային գողության կասկածանքով
Մայիսի 23-ին, ժամը 20.15-ին, ՊՊԾ դասակի ոստիկանները ծառայություն կատարելիս ստացված տեղեկությունների իրացման շնորհիվ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվեցին 1976 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, օգտվելով Աղայան փողոցի 67 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել է բնակարան և գողացել տղամարդու բաճկոն:
Բաճկոնը վերցվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Սուրեն Ա.-ն, օգտվելով նույն շենքի մեկ այլ բնակարանի մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մտել է բնակարանի նախասրահ, սակայն նկատելով տանտիրուհուն՝ դիմել է փախուստի:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: