ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2018 12:56
Արմավիրի ոստիկանները բացահայտեցին ամիսներ առաջ կատարված բնակարանային գողությունը
Հունիսի 4-ին, ժամը 10.20-ին, 1972 թ. ծնված Մանուկ Ս.-ն ոստիկանության Արամվիրի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 3-ին, ժամը 16.00-ից մինչև ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում, բակում գտնվող բացօթյա խոհանոցի պահարանից բանալին վերցնելով և դուռը բացելով՝ տան ննջասենյակի պահարանից գողացել են 10.000-ի մետաղադրամ, բարձի տակ գտնվող դրամապանակից՝ 7.000 դրամ, մյուս ննջասենյակի պահարանում գտնվող զարդատուփից՝ ոսկյա 3 մատանի՝ պատճառելով մոտ 200.000 դրամի վնաս:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1983 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը դեկտեմբերի 17-ին, ժամը 21.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Արմեն Ղ.-ն ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: