ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 12:03
Հետախուզվում էր բնակարանային գողության համար
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Գուրգեն Ն.-ն, որը հուլիսի 13-ից ՌԴ ՆԳՆ Օդինցովոյի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի և 30 հոդվածի 3-րդ մասի (բնակարանային գողություն) մեղադրանքով: