ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.06.2014 10:35
Բնակարանային գողությունը բացահայտվեց
Օրերս ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Ներքին Կարմիրաղբյուր գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գրիգոր Ն.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. հուլիսի սկզբին, պատուհանը հրել-բացելով, 1990 թ. ծնված Ասյա Դ.-ի բնակարանից գողացել է բջջային հեռախոս, գումար, տարբեր կենցաղային իրեր և սնունդ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Տավուշի բաժնում նախապատրաստվում են նյութեր: