ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2014 12:06
Բնակարանագողին մեղադրանք է առաջադրվել
Հունվարի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Եվգենիա Խ.-ի բնակարանից 470.000 դրամ և HP տեսակի դյուրակիր համակարգիչ գողանալու մասին:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Արթուր Կ.-ն, որին հունիսի 26-ին քննչական բաժանմունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
Արթուր Կ.-ն գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկությունում: