ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2014 17:39
Բնակարանագողերը` հանցանքի պահին
Մայիսի 16-ին, ժամը 01.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում գողեր կան:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տնից բերման է ենթարկել 1994 թ. ծնված Սարգիս Տ.-ին և 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նրանք խոստովանել են, որ մայիսի 15-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելով` մտել են հիշյալ տուն, հետագայում գողանալու նպատակով նախապատրաստել են տնտեսական իրեր, իսկ մայիսի 16-ին, ժամը 02.10-ի սահմաններում, նշված իրերը տնից դուրս հանելու ժամանակ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Սարգիս Տ.-ն և Արթուր Մ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն: