ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2019 15:42
ԼՐԱՑՎԱԾ. ոստիկանները հայտնաբերեցին երկրորդ կասկածյալին
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է երկրորդ կասկածյալի ինքնությունը: 2001 թ. ծնված Արթուրի Հ.-ն մայիսի 21-ին, ժամը 14.00-ին, Ծերենցի փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
21.05.2019 12:26
Ոստիկանները բերման ենթարկեցին կասկածյալներից մեկին
Մայիսի 20-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մուրացանի փողոցից, կողոպուտ և գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2001 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի վերջին Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի մոտ իր ծանոթի հետ հափշտակել են մի կնոջ դրամապանակը, նաև Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են մի շարք գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ծանոթի անձը պարզելու, նրան, տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: