ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.12.2017 12:00
Բերման ենթարկվեց Աճառյան փողոցից

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աճառյան փողոցից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Աշոտ Չ.-ն, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի (հանցափորձը-թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: