ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.07.2019 17:31
Կենտրոնականի ոստիկանները բերման ենթարկեցին կասկածյալին
Հուլիսի 27-ին, ժամը 05.37-ին, ոստիկանություն է զանգահարել 20-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ մեկ ժամ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից գետնանցումում իրեն են մոտեցել երեք հոգի, նրանցից մեկը ձեռքերով հարվածել է իր գլխին ու դեմքին, բացահայտ հափշտակել պայուսակը, և երեքն էլ դիմել են փախուստի: Պայուսակում եղել են բանալիներ, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, ականջակալներ, դրամապանակ, գումար:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը՝ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 33-ամյա բնակիչ, որը վերջերս է ազատվել համաներմամբ:
Հուլիսի 28-ի կեսգիշերին քրեական հետախույզները եկեղեցու մոտից նրան բերման են ենթարկել:
Նախապատրաստվում են նյութեր: