ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2019 10:53
Դատաքննությունից խուսափողին ոստիկանները բերման ենթարկեցին
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Դեմիրճյան փողոցի 3 շենքից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մանվել Ս.-ին, որը ոստիկանության Տարոնի բաժնի կողմից 2018թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով (ԼՂՀ քրեական օրենսգրքի 245 հոդվածի 1-ին մաս), ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի դատաքննությունից խուսափելու համար: