ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.06.2019 15:37
Ոստիկանները բերման են ենթարկել մեքենաներից գողություններ կատարողին
Հունիսի 25-ին, ժամը 08.35-ին, Ռուբինյանց փողոցի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ գիշերը շենքի բակում կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայի դռան ապակին կոտրել ու բեռնախցիկից գողացել են գազի բալոնը:
Ժամը 10.05-ին ոստիկանություն է զանգահարել նաև Ուլնեցու փողոցի մի բնակիչ. «Օպելի» ապակին կոտրել ու գողացել էին գազի բալոնը:
Երկու դեպքով էլ մեկնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Նորաշխարհյան 4-րդ փողոցի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ: Նույն օրը, ժամը 13-ին նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ նա է գողացել նաև Ազատության պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: