ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2019 11:09
Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով
Հունվարի 17-ին, ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Անտառային փողոցի բնակիչ Արա Մ.-ին:
Նա հայտնել է, որ հունվարի 17-ին, ժամը 04.00-ից մինչև ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել է շարժիչի համակարգիչ (կամուտատոր), իսկ հունվարին Երևանի տարբեր վարչական տարածքներում կատարել է նմանատիպ այլ գողություններ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Մ.-ն հունվարի 17-ի գիշերը գողացել է Գոգոլի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես»-ի հոսանքի կարգավորիչը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: