ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2019 16:22
Բերման ենթարկվեց Ֆրանսիայի հրապարակից
Հուլիսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել 61-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը ժամը 19.00-ից 19.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային և սոցիալական քարտեր:
Հուլիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 17.10-ին Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի 26-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: