ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.03.2019 13:02
Բերման է ենթարկվել համատեղ միջոցառումների շնորհիվ

Մարտի 12-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Բուռնազյան փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Պետրոս Հ.-ն, որը հունվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: