ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2018 13:20
Բերման ենթարկվեց հերթական գրպանահատը
Օգոստոսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին: Կասկածյալի անձնական խուզարկությամաբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:
Հովհաննես Կ.-ն խոստովանել է, որ նշված գումարը ժամը 18-ի սահմաններում գողացել է երթուղային ավտոբուսի մեջ անհայտ մի կնոջ պայուսակից:
Նույն օրը, ձեռնարկված համպատասխան միջոցառումների շնորհիվ, իրավապահները պարզել են կնոջ ինքնությունը, ոստիկանություն հրավիրել:
Տուժողից է ընդունվել հաղորդում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: