ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2018 12:56
Բերման ենթարկվեց Նոր Խարբերդից
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Աշոտ Պ.-ն, որը մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: