ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2013 15:26
Բերման են ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ
«Նելեգալ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ՌԴ սահմնապահ զորքերի հետ համատեղ Մեղրիի մաքսակետում ծառայություն կատարելիս, մայիսի 25-ին, ժամը 06.00-ին, նշված անցակետից ոստիկանություն բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 1991 թ. ծնված Փեյման Է.-ին և 1990 թ. ծնված Մեհրդատ Յ.-ին, որոնք ս/թ մայիսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: