ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.12.2014 18:03
Բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով
Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 59 հասցեի մոտ նկատել են միմյանց հետ վիճաբանող և իրար փոխադարձ հարվածներ հասցնող մի խումբ երիտասարդների:
Նրանք՝ 1991 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1985 թ. ծնված Արսեն Բ.-ն, 1987 թ. ծնված Հայկ Խ.-ն և 1985 թ. ծնված Շալիկո Խ.-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննություններից:
Կատարվում է հետաքննություն: