ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2014 12:38
Բենզասղոցով բարդի է հատել
Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Թեժ-Լեռ» կոչվող տարածքում մի քաղաքացի ծառ է հատում: 
Ոստիկանները պարզել են, որ 1987 թ. ծնված Արայիկ Ջ.-ն բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 1 բարդի և մոտ 2 խմ ծավալով փայտանյութը տեղափոխել մոտակա ռեստորանի տարածք` հետագայում այն իր տուն տանելու նպատակով, իսկ մնացած մասը թողել հատման վայրում:
Արայիկ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին: 
Նշանակվել է մասնագիտական ստուգում: 
Բենզասղոցն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































