ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2014 18:26
ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց Բելգիայի Թագավորությունում և տեղափոխվեց Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեռևս 2012 թ. դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել 1957 թ. ծնված Գեղամ Հ.-ի նկատմամբ՝ ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
2013 թ. մարտին Գեղամ Հ.-ի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր` ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին բոլոր անհրաժեշտ միջոցառումները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով: Արդյունքում` կարճ ժամանակ անց, համագործակցելով Բելգիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ, 2014 թ. փետրվարին հետախուզվողը հայտնաբերվեց Բելգիայի Թագավորությունում և վերցվեց նախաէքստրադիցիոն կալանքի:
Հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունիսի 19-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից Գեղամ Հ.-ն Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթով Բելգիայի Թագավորությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն: