ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2015 10:59
Ավելի քան 7 միլիոն արժողությամբ հնաոճ շաքարամանի գողությունը բացահայտվեց
Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների միջոցառուների արդյունքում՝ մարտի 10-ին պարզվել է, որ 1979 թ. ծնված Գագիկ Ա.-ն փետրվարի 25-ին նշված բնակարանից հափշտակել է 7 միլիոն 180.000 դրամ արժողությամբ շաքարամանը:
Գագիկ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: