ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2018 10:38
Բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 9.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արտավազդ Ա.-ն, որը մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: