ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2019 11:26
Հետախուզվողները բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացան ոստիկանություն
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արարատի բաժանմունք է ներկայացել 33-ամյա Սևակ Մ.-ն, որը օգոստոսի 7-ից հետախուզվում էր Արարատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 20-ամյա Վահան Գ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասի մեղադրանքով: