ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.11.2017 12:25
Բացատրական աշխատանքների շնորհիվ հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 13.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Լևոն Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Տիգրան Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: