ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2018 11:31
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ին, ինքնակամ Վրաստանի Հանրապետությունից «Բավրա» սահմանային անցակետով ՀՀ է վերադարձել 07.11.2018թ.-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող, 1967 թ. ծնված Սլավիկ Կ.-ն: