ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.02.2019 10:32
Բացատրական աշխատանքների շնորհիվ ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 00.55-ին, ԱՄՆ-ից Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 31-ամյա Աշոտ Չ.-ն, որը 2017թ. մայիսի 29-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266 հոդվածի կետերի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ և 267.1 հոդվածի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: