ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2019 14:20
Բացահայտվեց 4 տարի անց

2015թ. հուլիսի 28-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Մանվել Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր տվել, որ հուլիսի 27-ին, ժամը 16.00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Սալվարդ գյուղի տարածքում գտնվող իր դաշտից գողացել են 120-150 կապ խոտ:
Դեպքի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը նույն օրը, ժամը 10.30-ին, հրավիրվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: