ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2019 16:52
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց
Օգոստոսի 4-ին, ժամը 17-ին, մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգտվելով ապակին բաց լինելու հանգամանքից՝ Ամիրյան փողոցում կայանված իր «Լադա-Պրիորայի» սրահից գողացել են պայուսակը և դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր ու բանկային քարտը:
Քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: