ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 19:13
Խաղասարքերի գողությունը բացահայտվեց

Մայիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր 21-ամյա մի երիտասարդի կողմից Աբովյան փողոցում գտնվող խաղասրահից «Փլեսթեյշն 4 Սլիմ» խաղասարքը գողանալու մասին:
Մայիսի 28-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները կասկածյալին Ամիրյան փողոցից բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև նշել է, որ 10 օր առաջ Պուշկինի փողոցում գործող համակարգչային ակումբից գողացել է «Սոնի Փլեյսթեյշն» խաղասարք:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: