ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2019 10:57
Կիևյան կամրջի տակ կատարված դանակահարությունը բացահայտվեց
Մարտի 24-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը մարտի 26-ին Վ.Համբարձումյան փողոցից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Ըստ նրա՝ մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Կիևյան կամրջի տակ իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել բուժօգնության դիմած տղամարդուն:
Արմեն Գ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքնություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: