ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2015 14:42
Բացահայտվեց հերթական գողությունը
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն օրերս Զաքյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հենրի Ա.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 24-ից մինչև փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, մուտք է գործել Զ. Սարկավագի փողոցի տներից մեկի 1-ին հարկ և գողացել շինարարական գործիքներ, պղնձյա մալուխ և էլեկտրական շարժիչ` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: