ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2019 14:50
Ռեստորանից և խանութից կատարված գողությունները բացահայտվեցին
Նոյեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, ոստիկանություն է զանգել մի ՍՊԸ տնօրեն և հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել ու Վարդանանց փողոցi ռեստորանի դրամարկղից գողացել են փող, իսկ բարի ցուցատախտակից՝ ոգելիչ խմիչքներ: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանություն էր զանգել հագուստի խանութի մի վաճառողուհի և հայտնել, որ գիշերը Հանրապետության փողոցi իրենց խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել ու դրամարկղից գողացել են 18 հազար դրամ:
Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ այս գողությունն էլ կատարել է գավառցի երիտասարդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: