ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.11.2019 12:54
Բացահայտվեցին հերթական գրպանահատությունները
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ամիրյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
***
Նոյեմբերի 11-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել 16-ամյա մի աղջիկ և հայտնել, որ երթուղային միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը՝ մեջը փող ու քարտեր:
Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Սաֆարյան փողոցի բնակիչ, 49-ամյա մի կին: Բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 14-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր: