Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


05.11.2018 10:59

Բացահայտվել է 5․000․000 դրամ կաշառք տալու փորձին օժանդակելու դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտվել է 5․000․000 դրամ կաշառք տալու փորձին օժանդակելու դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Գործի նախաքննության շրջանակում, Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՊԵԿ աշխատակիցների ձեռնարկած միջոցառման արդյունքում, ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ ավագ հարկային տեսուչ Արտակ Պետրոսյանը, տեղյակ լինելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող մի ընկերության վերաբերյալ քրեական գործի մասին, իրեն ծանոթ՝ այդ ընկերության հաշվապահությունն իրականացնող գրասենյակի փոխտնօրեն Արտյոմ Գասպարյանին համոզել ու դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ։ Ըստ Պետրոսյանի՝ կաշառքը հասցեատերերին հասնելու դեպքում քրեական գործի վարույթը պետք է կարճվեր։ Ստանալով Գասպարյանի համաձայնությունը՝ Պետրոսյանը 2018 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5․000․000 դրամ։
Հոկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ձերբակալել Արտակ Պետրոսյանին, ինչը հանձնարարվել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին։
Նոյեմբերի 1-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում, Արտակ Պետրոսյանը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում և, կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։ Նախաքննական մարմին ներկայացվեց նաև Արտյոմ Գասպարյանը։
Հարուցված քրեական գործի քննության ընթացքում, Արտակ Պետրոսյանը կալանավորվել է կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, իսկ Արտյոմ Գասպարյանը՝ կաշառք տալու փորձի մեղադրանքով։
Նախաքննությունը շարունակվում է։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: