ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 15:25
Մաշտոցի և ՊՊԾ ոստիկանների բացահայտումները
Ապրիլի 23-ին, ժամը 16.45-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 15-րդ թաղամասում կայանված ավտոբուսից մի քանի հոգի այլումին են գողանում:
Մեկնած պարկապահակետային ծառայողները Շիրազի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վրեժ Վ.-ին և 27-ամյա Հովհաննես Ե.-ին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:
Գողոնը հայտնաբերվել է:
Նույն օրը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 18-ամյա Սարգիս Գ.-ին: Ըստ նախնական տվյալների՝ նա ապրիլի 22-ին Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելից» գողացել է մարտկոցը: Նա հայտնել է, որ ապրիլին Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված մեքենաներից գողացել է մարտկոցներ:
Սարգիսը բաց է թողնվել:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: