ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2019 13:12
Կապանի ոստիկանների բացահայտումները
Հուլիսի 18-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել 60-ամյա մի կին և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի մի շենքի տակ գտնվող պահեստի դուռը բացել և ներս են մտել, ինքն էլ մտնողին բռնել է:
Մեկնած ոստիկաններին կինը հաղորդում է տվել, որ իրեն ծանոթ մեկը մթերային խանութի պահեստարանի ցանցապատ դռան փականը բացել, մտել է ներս, սակայն իրեն նկատելով՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը: Ոստիկանության Կապանի բաժնում 17-ամյա պատանին խոստովանել է, որ գողության փորձը կատարել է ինքը:
Հետագա միջոցառումների արդյունքում նա խոստովանել է նաև, որ մոտ մեկ ամիս առաջ նույն մթերային խանութի պահեստարանից և միջանցքից գողացել է 23 տուփ ծխախոտ:
***
Հուլիսի 18-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից գրություն է ստացվել, որ վերջին օրերին, դեռևս չպարզված հանգամանքներում, մուտք են գործել փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամաս, վնասել են գեներատորը, առանձնացրել էներգատար մալուխը և այն հափշտակել՝ պատճառելով նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ընկերության 31-ամյա աշխատակիցը:
Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: