ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2019 17:52
Էրեբունու ոստիկանները բացահայտեցին Արցախի փողոցում կատարված դրամապանակի գողությունը
Օգոստոսի 24-ին, ժամը 12.20-ին, ոստիկանություն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 0.10-ին, Արցախի փողոցի շենքերից մեկի բակում մայրը կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, 110.000 դրամ ու բանկային քարտ, իսկ ժամը 10.02-ին բանկային քարտից կանխիկացվել է 226.000 դրամ:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի 62-ամյա մի բնակչուհի: Նա սեպտեմբերի 4-ին, ժամը 22.50-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել Էրեբունու քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: