ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2019 17:39
Կենտրոնականի քրեական հետախույզները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 2-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կողբացու փողոցի սրճարաններից մեկի դուռը կոտրել են ու փորձել գողություն անել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Կենտրոնականի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա էլ նոյեմբերի 11-ին կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Սարի թաղում ապրող 22-ամյա մի երիտասարդի։ Կասկածվողը խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանները նրա մասնակցությամբ նոր հանցադրվագներ բացահայտեցին։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը նոյեմբերի 4-ին Հանրապետության փողոցի մի խանութից գողության փորձ է արել, իսկ Դավիթ Անհաղթի փողոցի մի խանութից մեկից գողություն։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։