ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2019 12:27
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տիգրանյան նրբանցքի տներից մեկից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ ժամը 16.00-ից ժամը 21.15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, գողացել են ոսկյա զարդեր:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի այլ բնակարանային գողության համար նախկինում բերման ենթարկված 25-ամյա երիտասարդը։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.50-ին, նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։