ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2016 11:11
Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին մեքենաներ են բախվել
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի քաղաքապետարանի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը և «ՎԱԶ 2108»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 4.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վահան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, աջակողմյան հատվածով բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: