ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.05.2019 12:18
Բախման հետևանքով «Օպել-ը այրվել է. մահացածների ինքնությունը ճշտվել է

Մայիսի 5-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով բռնկված հրդեհից ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ Դդեպքի վայրում հայտնաբերվել է մեկ դի՝ «Օպել»-ի հարևանությամբ, իսկ մոտ 10 մետր հեռավորության վրա՝ դիակի այրված մասեր:
Հրդեհը մարվել է ժամը 01.20-ի սահմաններում:
Ժամը 03.15-ին «ԶԻԼ»-ի 37-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մահացածները են 26-ամյա Կարեն Սարգսյանը և 28-ամյա Կարինե Գինոսյանը։
Կատարվում է քննություն։